«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2012-05-23 | #93, 2012-05-24 | #94, 2012-05-25


ԳՅՈՒԼԸ` ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱ՞Ր, ԹԵ՞ ՄԱԿ-Ի

Ադրբեջանական մամուլը, հղում անելով թուրքական աղբյուրներին, տեղեկություն է տարածել, թե Թուրքիայի նախագահը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը, քանի որ այդպիսի առաջարկ է արել ՆԱՏՕ-ի վերլուծական կենտրոնը` հաջորդ 10 տարվա համար առաջարկելով այդ պաշտոնում Թուրքիայի թեկնածությունը:

ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենի լիազորությունները ավարտվում են 2013-ին, բայց նա կպաշտոնավարի մինչեւ 2014-ի վերջը, ճիշտ այդ ժամանակ էլ կավարտվեն Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի նախագահական լիազորությունները: Հավանական է համարվում, որ Թուրքիայի անունից այդ պաշտոնում կարող է հայտնվել հենց Աբդուլլահ Գյուլը:

Ամեն դեպքում, Գյուլի անվան առնչությամբ մամուլում եղել են նաեւ հիշատակումներ` կապված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում հայտնվելու հեռանկարի հետ:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4