Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ` հունիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար բոլորի համար: Նախատեսվում է այդ օրն այգում կազմակերպել համերգային ծրագիր, տիկնիկային ներկայացումներ եւ հյուրասիրություն:
Տոնական միջոցառումներ կլինեն նաեւ Հաղթանակի զբոսայգում, որոնք Երեւանի քաղաքապետարանը նախապատրաստել է «Ուրախ ժամանց» ընկերության հետ համաատեղ: Այստեղ էլ կլինի համերգ, հրավառություն, իսկ ժամը 10.00-13.00 զբոսայգու 25 ատրակցիոններ մինչեւ 16 տարեկան երեխաների համար կաշխատեն անվճար:
Ի. Պ.