«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2012-05-24 | #94, 2012-05-25 | #96, 2012-05-30


ՖՐԱՆՍՈՒԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՙ ԼԵԳԵՆԴԱՐ DJ-Ը

Հավանաբար շատերին ոչինչ չասող այս անուն-ազգանունը, պարզվում է, «լեգենդար DJ է»: Շոն Լեւիսմանը «Մայամի նյու թայմս» պարբերականում գրում է. «Հեռուն գնալ պետք չէ որոնելու լեգենդար DJ-ին: Ֆրանսուա Գեւորգյանի կենսագրությունը, նրա անցած 40-ամյա ուղին լիուլի ներկայացնում են ժողովրդական պարային երաժշտության անցած պատմությունը»: 1970-ականներին սկսել է աշխատել Նյու Յորքի «Studio 54», «The Loft» եւ «Paradise Garage» երաժշտական ակումբներում: Անմնացորդ նվիրվածությունը այդ աշխատանքին եւ անընդհատ նորամուծություններին հետեւելը պատնեշի վրա են պահել նրան մինչեւ օրս: Խոսելով անցյալի եւ ներկայի տարբերությունների մասինՙ Գեւորգյանը գտնում է, որ անցյալում ռոմանտիկան ավելի շատ էր, հիմա ռիթմն է առավել գրավիչ դարձել: Շոկային իրավիճակներում հայտնվելը մոդայիկ է: Այն հարցին, թե ինչու է նախընտրում Նյու Յորքում աշխատելը, պատասխանել է. «Սիրում եմ Նյու Յորքը, նյույորքցիներին, նրանց եզակի տարբերությունները եւ ստեղծագործական մոտեցումները: Նյու Յորքը փոքրիկ ավան է բազմաթիվ երկնաքերներով համեմված, եւ դա մի յուրահատկություն է, որ այլ վայրերում ես չեմ գտնում»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4