Մայիսի վեջին Հռոմում կայացած իլյուզիոնիստների միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել 15-ամյա Սոս Պետրոսյան կրտսերը:
Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի փոխանցմամբ` մասնակիցներն ընտրվել են 6 ամսվա ընթացքում, եւ առաջին անգամ մրցույթին մասնակից է եղել Հայաստանից: Սոս Պետրոսյան կրտսերը կրկեսի գեղարվեստական ղեկավարի թոռնիկն է:
Ընդհանուր թվով` մրցույթին մասնակցել են 3 հազար իլյուզիոնիստներ ավելի քան 60 երկրից, իսկ ժյուրիի կազմում եղել են համաշխարհային հեղինակություն վայելող իլյուզիոնիստներ: Եզրափակիչ փուլում մրցել են 10 երկրների մասնակիցները, նրանք եղել են Ճապոնիայից, Միացյալ Նահանգներից, Չինաստանից եւ այլն: Եվ նրանց միջից հաղթողի տիտղոսը վերցրել է Սոս Պետրոսյան կրտսերը:
Ի. Պ.