Կառավարությունը կշարունակի մասնակի սուբսիդավորել անապահով խավի գազամատակարարման վճարները: Այսօրվա նիստում նախատեսվում է որոշում ընդունել այդ նպատակով 76 մլրդ 659 մլն դրամ գումար «Հայռուսգազարդ» ընկերությանը վճարելու մասին:
Խոսքը «Հայռուսգազարդ»-ին 2011 թ. ապրիլի 1-ից մինչեւ 2012թ. մարտի 31-ը Հայաստանում բնական գազ սպառող անապահով ընտանիքներից 300 խմ գազի քանակության համար վճարումները ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագնից (1000 խմ համար` 132 հզ. դրամ) նվազեցված գնով` 1000 խոր. մետրի համար` 100 հզ. դրամի չափով գանձելու մասին է: 1000 խմ համար` 32 հզ. դրամ կազմող գների տարբերության գումարը (յուրաքանչյուր անապահով ընտանիքի հաշվարկով 300 խմ գազի քանակության համար) «Հայռուսգազարդին» պետք է փոխհատուցվի Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման եւ բարեփոխումների արդյունքում առաջացող շահույթի հաշվին:
Ա. Մ.