«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2012-06-15 | #109, 2012-06-16 | #110, 2012-06-19


ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿՈՒ ՌԱԶՄԱՆԱՎ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐԺՎԵԼ ԴԵՊԻ ՍԻՐԻԱ

«Նիկոլայ Ֆիլչենկով» եւ «Ցեզար Կունիկով» դեսանտային մեծ ռազմանավերից բաղկացած նավախումբը պատրաստվում է Միջերկրական ծով դուրս գալ հատուկ առաջադրանքներ կատարելու Սիրիայի Տարտուս նավահանգստում, որտեղ գտնվում է ռուսական ծովուժի նյութատեխնիկական ապահովման կետը: Այդ մասին երեկ Ինտերֆաքս գործակալությանը հայտնել է ՌԴ ՊՆ աղբյուրներից մեկը:

«Ռազմանավերին կուղեկցի C-15 փրկարարական քարշանավը: Ծովային հետեւակը անհրաժեշտության դեպքում կապահովի ՌԴ քաղաքացիների անվտանգությունը եւ կտարհանի նյութատեխնիկական ապահովման կետի գույքի մի մասը», ավելացրել է աղբյուրը:

Ի դեպ, օրերս Սիրիայում գնդակոծվել էին ռուսաստանցի մասնագետների ավտոբուսը եւ բնակելի շենքը:

«Ցեզար Կունիկովը» Սիցիլիայից նոր էր վերադարձել Սեւաստոպոլ: Պաշարների համալրումից հետո նավը կմեկնի Սիրիաՙ նոր առաջադրանք կատարելու: Ինտերֆաքսի տվյալներով, դեսանտային երկու նավերում Սեւծովյան նավատորմի հետեւակայիններ են: «Նավախմբի Միջերկրական ծով դուրս գալու օրը կախված կլինի Սիրիայի իրադրության զարգացումից», ընդգծել է ՌԴ ՊՆ աղբյուրը:

Ռազմական գերատեսչությունում ավելի վաղ հայտարարել էին, որ այս անգամ նավերը Սիրիայի ափերի մոտ կուղարկվեն ոչ թե ուժի ցուցադրման, այլ ռուսաստանցիների տարհանման համար: Ամեն դեպքում ՌԴ օդուժը պատրաստ կլինի օդից աջակցել ծովուժին: Այդ մասին հայտարարել է ՌԴ օդուժի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Գրադուսովը:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4