Մանհեթենի «Բեթըրի պարկում» գտնվող ամերիկյան հնդկացիների Սմիթսոնյան ազգային թանգարանում տեղի ունեցած ընդունելության հաջորդ օրըՙ մայիսի 12-ին, 104 ականավոր ամերիկացիներ լաստանավերով մեկնել են պատմական Էլիս Այլնդՙ ստանալու իրենց շնորհված պատվավոր մեդալները: Ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթրում» Ֆլորենս Ավագյանի հաղորդագրությանՙ այդ արժանավորներից ինը հայեր են եղել, որոնք «իրականություն են դարձրել ամերիկյան երազանքը»ՙ մեծապես նպաստելով ամերիկյան ազգային ինքնության կայացմանը եւ միաժամանակ պահպանելով իրենց նախնիների արժեքներն ու ժառանգությունը:
Նրանց թվում են Բաբկեն Մկրյանը (որի մասին «Ազգ»-ը գրել է արդեն), Հովհաննես Ներսիսյանը, Նշան Կուտսուզյանը, Հելեն Իրմա Տեր-Ստեփանյանը, Ջոյս Փիլիպոսյանը, Նենսի Արաբյանը, Դալիդա Քորօղլույանը, Գեւորգ Գարաջերջյանը եւ Ալիս Պետրոսյանը:
Հանդիսության ավարտին նրանք բոլորը, շնորհակալություն հայտնելով, խոստացել են շարունակել իրենց բարեգործությունները ի նպաստ Մ. Նահանգների, Հայաստանի եւ Արցախի:
Հ. Ծ.