«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2012-06-23 | #115, 2012-06-26 | #116, 2012-06-27


ՄԱՅԻՍԻ 20-Ը` ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԱՐՎԻԿՈՒՄ

«Հայ զինվորների խիզախության ու փայլուն ռազմական ռազմավարության ու կազմակերպման շնորհիվ Շուշին ազատագրվեց», ԱՄՆ Ռոդ Այլընդ նահանգի Վարվիկ քաղաքում մայիսի 20-ը Շուշիի ազատագրման օր հռչակելու առնչությամբ հայտարարել է քաղաքագլուխ Սկոտ Ավետիսյանը :

ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրասենյակի տեղեկացմամբՙ Շուշիի ազատագրան օրվա մասին հռչակագրում նշվում է. «Հայաստանի ու Արցախի վերամիավորման փորձերը բախվեցին Ադրբեջանի հակազդեցությանը` սպանություններով, կոտորածներով ու խոշտանգումներով»: Հռչակագրում ընդգծվում է, որ Շուշիի ազատագրումը դարձել էր «կյանքի ու մահվան հարց»: Նույն փաստաթղթով Շուշիի ազատագրումը որակվում է որպես «Ադրբեջանի ու Արցախի միջեւ պատերազմի շրջադարձային կետ»:

Շուշիի քաղաքապետ Կարեն Ավակիմյանը նամակով շնորհակալություն է հայտնել Վարվիկի քաղաքային իշխանություններին ու քաղաքագլխին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4