Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր վերընտրված Վալերի Բոյերը պատրաստում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ` խորհրդարանի օրակարգ մտցնելու համար: «Արմենպրեսի» փոխանցմամբ` այս մասին ֆրանսիացի պատգամավորն ասել է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Բոյերն ասել է, որ իր ընտրողներին խոստացել է ընտրվելու դեպքում Ֆրանսիայի խորհրդարան ներկայացնել նոր օրինագիծ, որի մեջ հաշվի առնված կլինեն Ֆրանսիայի սահմանադրության պահանջները: Բոյերը հավելել է, որ մինչեւ այսօր թուրքերից սպառնալիքներ ու վիրավորանքներ է ստանում: Իսկ նախորդ խորհրդարան ներկայացրած Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող իր հեղինակած օրինագծի հանդեպ Թուրքիայի կառավարության ու մամուլի անհանդուրժողական ու հակաժողովրդավարական դիրքորոշումը Վալերի Բոյերը որակել է անպատասխանատվություն:
Ի. Պ.