«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2012-07-03 | #121, 2012-07-04 | #122, 2012-07-05


ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԱԺ-Ի ՄՈՏ ԵՎ «ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ

Երեկ առավոտյան, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի` Ազգային ժողով այցելելու պահին խորհրդարանի դարպասների մոտ բողոքի ցույց էին անում «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի քրեական գործով լիարժեք քննություն պահանջող մարդիկ: Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում էին «Հարսնաքարի» դեպքի արդար քննություն, քրեական գործում Ռուբեն Հայրապետյանի ներգրավում որպես կասկածյալի, ինչպես նաեւ հունիսի 17-ին տեղի ունեցած հանցագործությանն առնչված բոլոր անձանց ներգրավումը նույնպես: Ցույցին մասնակցում էին Ազգային ժողովի ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները:

Երեկ ԱԺ այդ 4 խմբակցությունների ղեկավարների ստորագրությամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին դիմում հանձնվեց, որով հասարակական մեծ հնչեղություն ստացած «Հարսնաքարի» դեպքի հետ կապված` առաջարկվում է խորհրդարանում կազմակերպել պատգամավորների եւ քրեական գործի քննության պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հանդիպում, որտեղ վերջիններս պետք է գործի հետ կապված հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ պատգամավորներին պարզաբանումներ տան: Խոսքը վերաբերում է այդպիսի հանդիպման` հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպելուն:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4