Բնասեր եւ արշավորդ Գոռ Հովհաննիսյանի փոխանցմամբՙ Տավուշի մարզում ապօրինի անտառահատումներ են կատարվում: Դրանք հիմնականում Իջեւանի արգելավայրում եւ հարակից տարածքներում են:
«Իջեւան լեռան եւ Հովք լեռան ստորոտին գտնվող անտառները գրեթե վերացված են: Երբ քայլում էինք դեպի անտառի խորքերը, հանդիպեցինք ծանր տեխնիկայի, եւ բոլորն առանց պետհամարանիշի: Նրանք այդ անտառն էին «ուտում»: Խնդրեցինք, հետո պահանջեցինք փաստաթղթեր: Չստացանք: Հետո սկսեցինք լուսանկարել, սակայն մեր ձեռքից վերցրեցին ապարատն ու միայն հիշողությունը ջնջելուց հետո վերադարձրին»: Հովհաննիսյանի ներկայացմամբՙ Օկոն բնակավայրում լսելի էր էլեկտրական սղոցների ձայնը: Դրանք այնքան շատ էին եւ ձայնն անգամ բարձր, որ անգամ Լաստիվերի մերձակա անտառներում է լսելի:
Բնապահպանը համոզված է, որ անտառահատում է կատարվում, հատված փայտը վաճառում են, իսկ բնապահպանության նախարարությունը որեւէ կերպ չի արձագանքում կատարվածին եւ պատասխանատվություն չի կրում: Պատասխանատվություն չեն կրում նաեւ տվյալ տեղանքի անտառապահներ, ովքեր, չի բացառվում, անտառը հատելու ժամանակ խոր քուն են մտնում, քանի որ վաճառվող փայտից մասնաբաժին ունեն:
Հ. Հ.