Հայաստանում հիմա արտադրվում է 7,5 միլիոն դեղամիջոց, որի 50 տոկոսն արտահանվում է: Դեղարտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը Panorama.am-ին փոխանցել է` առաջիկա 3 տարիներին նախատեսվում է, որ կավելանան դեղերի արտահանման ծավալները 2-3 անգամ:
Իսկ շուտով կառավարության հաստատմանը կներկայացվի դեղագործության ոլորտի 2012-2015 թվականների ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը:
Ըստ Սամվել Զաքարյանի` երբ 2013 թվից հայկական դեղագործական ձեռնարկություններում արդեն ներդրվեն GMP ստանդարտները, դա եւս կբարձրացնի տեղական դեղերի մրցունակությունը, կհանգեցնի դեղերի արտադրության ծավալների ավելացմանն ու տեղական դեղորայքի գների նվազմանը: Սամվել Զաքարյանը նաեւ կարծիք է հայտնել` եթե բոլոր աշխատանքները ճիշտ ժամանակին արվեն, ապա առաջիկայում դեղագործությունը կզարգանա մեծ թափով:
Ի. Պ.