«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2012-07-14 | #128, 2012-07-17 | #129, 2012-07-18


ՄԱԶԻ ԼԱՔԸ ԵՎ ԱՐԵՎԱՅՐՈՒԿԻ ՔՍՈՒՔԸՙ ԿԱՆԱՆՑ ՇԱՔԱՐԱԽՏԻ ԱՂԲՅՈՒՐ

Բոստոնի Brigham and Womens Hospital-ի աշխատակիցների անցկացրած հետազոտությունների արդյունքները վկայում են, որ մազի լաք եւ արեւայրուկի քսուք օգտագործող կանայք մյուս կանանցից ավելի շատ են ենթակա շաքարախտով հիվանդանալուն: Այդ մասին գրում է բրիտանական «Դեյլի մեյլ» թերթը:

Հետազոտողները պնդում են, որ կապ են հայտնաբերել այդ նյութերում պարունակվող ֆտալատի եւ նյութափոխանակության խանգարման միջեւ:

Գիտնականների տվյալներով, այն կանայք, ում օրգանիզմում առկա է ֆտալատի մեծ կուտակում, կրկնակի շատ են հիվանդանում երկրորդ տիպի շաքարախտով, քան նրանք, ովքեր հազվադեպ են օգտագործում հիշյալ երկու միջոցները:

Ֆտալատներ կան նաեւ եղունգի լաքի, շամպունների եւ օճառի, պլաստիկե փաթեթների մեջ եւ այլուր:

Հետազոտողները վերլուծել են 2001-2008 թթ. լաք եւ քսուք օգտագործած 20-80 տարեկան 2350 ամերիկուհիների տվյալները:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4