Ամառային այս տոթին, մանավանդ երեկվա հետմիջօրեի տապինՙ Թեքեյան մշակութային միության սրահում հավաքված մտավորականությունը գոհունակությամբ հետեւեց թեքեյանական տարաշերտ ձեռնարկինՙ երկու նորընծա գրքի շնորհանդեսային ներկայացումՙ Վահան Թէքէեան «Բանաստեղծութիւններու հատընտիր» (կազմող-խմբագիր Երվանդ Ազատյան), «Թեքեյան մրցանակակիրներ», հաջորդը ԹՄՄ հեղինակավոր «Ադամանդակուռ Արարատ» շքանշանի տվչության արարողությունն էր, որին այս անգամ արժանացան կրթության եւ գիտության ոլորտի նշանավոր 3 անձերՙ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյան, պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյան, մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյան:
Միջոցառման ընթացքի մասին ավելի հանգամանորենՙ «Ազգի» վաղվա համարում:
Մ. Բ.