Կրթության ու գիտության նախարարությունում երեկ տեղի է ունեցել գիտական ու գիտատեխնիկական գործունեության բազային ու պետական նպատակային ծրագրերի քննարկման հանձնաժողովի նիստ, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Նիստում զեկույցով հանդես է եկել նախարարության գիտպետկոմիտեի նախագահն ու տեղեկացրել, որ հաջորդ տարի նախատեսվում է շուրջ 10 տոկոսով ավելացնել պետական բյուջեից գիտությանը տրամադրվող ֆինանսավորումը: Վերջինս նաեւ ներկայացրել է հաջորդ տարի նախատեսվող մի շարք ծրագրերը, որոնց շրջանակում եկող տարի նախատեսվում է անցկացնել «100 լավագույն գիտնական» մրցույթը, որի հաղթողներն ամեն ամիս կստանան համապատասխան հավելավճար: Նախատեսվում է նաեւ որոշակի գումար հատկացնել 3 խոշոր սարքավորում ձեռք բերելու համար:
Ի. Պ.