«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2012-07-20 | #132, 2012-07-21 | #133, 2012-07-24


ՓԱՐԻԶՈՒՄ Է ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ, ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ` ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ

Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հուլիսի 23-ի հանդիպմանը մասնակցելու նպատակով Բրյուսել էր մեկնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, այսօր արդեն երկօրյա այցով Նալբանդյանը կայցելի Փարիզ, որտեղ նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբիուսի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:

Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ֆաբիուսի հետ Նալբանդյանի հանդիպման օրակարգի մասին պաշտոնապես ոչ մի մանրամասն չի հաղորդվում, թեեւ ակնհայտ է, որ հարցերի շարքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքը եզրափակիչ կետերից չէ: Ավելի շուտ, այս հանդիպումը կարող է ունենալ զուտ ճանաչողական բնույթ, սակայն բանակցությունների քննարկման մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ Նալբանդյանի հետ հանդիպումից մի քանի օր անց` արդեն հուլիսի 30-ին Ֆաբիուսի հետ հանդիպման համար Փարիզում կլինի նաեւ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար էլմար Մամեդյարովը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4