«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2012-07-20 | #132, 2012-07-21 | #133, 2012-07-24


ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ԱՅՍ ԱՄԵՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌ ՈՒՆԻ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը: Փաստաբանը պահանջում էր վերացնել Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) մայիսին 25-ին քրեական գործ հարուցելու որոշումը: Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն իրականացնելու (փողերի լվացում) դեպքով:

Դռնփակ նիստից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը երեկ մերժեց փաստաբանի ներկայացրած բողոքը:

«Օսկանյանի պնդումը, որ սա քաղաքական հետապնդում է, դատարանը իր կայացրած որոշմամբ ուղղակի հաստատեց: Դատական նիստի ընթացքում քննիչն ու դատախազը չկարողացան ներկայացնել որեւէ լուրջ փաստարկ, որը կհիմնավորեր քրեական գործ հարուցելու որոշումը», հայտարարել է փաստաբան Աթանեսյանը:

Վարդան Օսկանյանի գնահատմամբՙ եթե հարուցված քրեական գործը հիմքեր ունի, ապա պետք է լուրջ փաստարկներ ներկայացվեն:

«Դատարանի այսօրվա վճիռը կրկին ամրագրում է իմ համոզմունքը, որ հնարավոր չէ այլ եզրակացության հանգել, քանի որ այս ամենը քաղաքական դրդապատճառ ունի: Արդեն երկրորդ ամիսն է, ինչ գործ է հարուցվել բավական ծանր հոդվածով, բայց առ այսօր այդ կապակցությամբ որեւէ իրավական հիմնավորում առնվազն ինձ հայտնի չէ», հայտարարել է Օսկանյանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4