«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2012-07-21 | #133, 2012-07-24 | #134, 2012-07-25


ՄԵՐԺՎԵՑ ԹՈՒՐՔԱՄԵՏ ԲԱՆԱՁԵՎԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Ամերիկայի հայկական համագումարից տեղեկացանք, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը մերժել է թուրքական ընկերություններին մենաշնորհ տալու մասին օրինագիծը:

Բնիկ հնդկացի ցեղերի հետ առեւտրի ու ներդրումների մասին բանաձեւի հաստատումը մերժել են Ներկայացուցիչների պալատի զույգ կուսակցությունները:

Բանաձեւը նախատեսում էր թուրքական ընկերություններին շնորհել մենաշնորհային դիրք ներդրումներ կատարելու Ամերիկայի հնդկացի ցեղերին պատկանող հողերում: Սակայն անհրաժեշտ ձայների քանակությունը չապահովելու պատճառով օրինագիծը չի ընդունվել:

Օրինագծի վերաբերյալ նաեւ իր բացասական կարծիքն է հայտնել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախագահ Ֆրենկ Փալոնը եւ հորդորել իր գործընկերներինՙ դեմ քվեարկել բանաձեւին:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4