Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռեիսին:
Արմեն Աշոտյանը դեսպանին ասել է, որ Իրան կատարած իր այցի ընթացքում տպավորվել է պետության` կրթության ու գիտության բնագավառին հատկացրած ներդրումների ծավալից, նախարարը հույս է հայտնել, որ 2 երկրների միջեւ ստորագրված միջկառավարական համաձայնագրով նախանշված կրթական ծրագրերը զարգացում կապրեն, մասնավորապես` Թեհրանի համալսարանում հայագիտական, իսկ ԵՊՀ-ում` իսլամագիտական կենտրոնների բացումը:
Արմեն Աշոտյանի խոսքով` հայկական կողմը շահագրգիռ է հայկական բուհերում իրանցի ուսանողների թվի ավելացմամբ:
Հանդիպման ընթացքում նրանք նաեւ քննարկել են գիտխորհուրդների, բուհական եւ հետբուհական կրթությանն առնչվող հարցերը:
Ի. Պ.