«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2012-07-21 | #133, 2012-07-24 | #134, 2012-07-25


ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ՍԵՎԱՆՈՒՄ

Երեւանում ու մարզերում բնակվող սահմանափակ կարողություններով շուրջ 100 երեխա ամառային հանգիստը կանցկացնեն «Կապույտ Սեւան» հանգստյան տանը: Հուլիսի սկզբից մեկնարկած ամենամյա ծրագիրն իրականացնում է «Փյունիկ» ՀԿ-ն` ՀՀ նախագահի հիմնադրամի հովանավորությամբ:

«Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է, որ հանգստի ընթացքում երեխաների հետ մարզումներ կանցկացնի առագաստանավային սպորտի թիմը:

Բացի հիմնադրամի տրամադրած 9 մլն դրամից` ծրագրին աջակցում են նաեւ մասնավոր հատվածը, հասարակական կազմակերպությունները եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը: Սակայն նախարարությունում տեղեկացնում են, որ հաշմանդամների հանգստի կազմակերպման համար պետական բյուջեից գումար չի նախատեսվում:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4