«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2012-07-25 | #135, 2012-07-26 | #136, 2012-07-27


ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱ ԴԻՄՈՂՆԵՐԸ

Գեղարվեստի պետական ակադեմիան 2012-ի բուհական ընդունելություններին թափուր տեղեր չի ունեցել, ավելին` լրացուցիչ 24 տեղ է հատկացվել:

Ակադեմիայի մոդելավորման բաժնում ամեն տարի շատ են լինում դիմորդները: Սակայն նույնը չենք կարող ասել գեղանկարի, գրաֆիկայի ու քանդակի բաժինների մասին, չնայած տարիներ առաջ հենց այս մասնագիտություններով է հիմնվել ակադեմիան: Բոլոր տեղերը լրացված են, բայց համեմատած մյուս մասնագիտությունների հետ, վերոնշյալ 3 բաժիններում դիմորդներն ավելի քիչ են:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ` երեկ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը նշեց, որ ունենում են ուսանողներ նաեւ արտերկրից` շուրջ 100 հոգի, որոնց մեջ զգալի թիվ կազմում են իրանցի ուսանողները: Հենց ռեկտորի դրդմամբ` իրանցի ուսանողները մի տարվա մեջ սովորում են հայոց լեզու, նրանց հետ դասընթացներն էլ կազմակերպում է Գեղարվեստի ակադեմիան, այնուհետեւ, ինչպես հայ ուսանողները, մասնակցում են հայերեն լեզվով ընթացող ուսումնառությանը:

Ընդհանուր առմամբ, անցյալ տարվա համեմատությամբ, 2012-ին դիմորդները եղել են ավելի շատ: Չհաշված ակադեմիայի մասնաճյուղերը` միայն Երեւանում 48 հոգի ընդունվել են պետպատվերով հատկացված տեղերում:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4