Արդեն 10 օր Facebook սոցիալական ցանցում շարունակվում է մանկական արյունաբան Սամվել Իսկանյանի նախաձեռնած ստորագրահավաքը, որն ուղղված է բուժաշխատողների պաշտպանությանը: Ստորագրող հարյուրավոր բուժաշխատողները պահանջում են սահմանել պատիժ աշխատանքի ընթացքում բուժաշխատողների հանդեպ բռնություն կիրառողների նկատմամբ: Նախաձեռնությունն առաջարկում է որպես պատիժ կիրառել 10 տարով ազատազրկումը:
Այսօրվա դրությամբ` ստորագրահավաքին արդեն միացել են 232 բուժաշխատող, ու միացողների թիվն անընդհատ ավելանում է:
Ստորագրահավաքին միանալ ցանկացողները կարող են իրենց անունն ու ազգանունը գրանցել «Բժշկական ազատ-անկախ արհմիություն» ֆեյսբուքյան խմբում:
«Եկեք առաջինը ինքներս լինենք մեր պաշտպանը» կարգախոսով խումբը կոչ է անում բոլոր բուժաշխատողներին իրենց մասնակցությունն ունենալ ստորագրահավաքին:
Ի. Պ.