«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2012-08-15 | #139, 2012-08-16 | #140, 2012-08-17


37 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Հայաստանի կառավարության երեկվա նիստի ժամանակ որոշում ընդունվեց օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին: Այդ նպատակով մեր հարեւան երկրին տրամադրվելու է մոտ 37 մլն դրամ ընդհանուր արժեքով գույք` վրաններ, ներքնակներ, քնապարկեր, բացովի մահճակալներ, ինչպես նաեւ խմելու ջուր եւ պահածոյացված մթերք: «Մենք մեր իրանցի գործընկերների հետ քննարկել ենք առաջին անհրաժեշտության պարագաները, որոնց կարիքն ունեն մեր գործընկերները, եւ առաջիկա երկու օրերի ընթացքում կհստակեցնենք ցուցակը: Նաեւ երկու օրվա ընթացքում կկազմակերպենք, որ այդ ապրանքները տեղափոխվեն Իրան», այս առնչությամբ նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը :

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4