Օգոստոսի 9-ին Լոս Անջելեսում ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնախումբ, որը պետք է համակարգի ու ղեկավարի ԱՄՆ արեւմտյան ափում կազմակերպվելիք հիշատակի միջոցառումները` 2015 թվականի ապրիլի 24-ին ընդառաջ: Այս մասին տեղեկացանք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Հանձնախմբի ստեղծմանը նախորդել են համայնքային խորհրդակցություններ ԱՄՆ արեւմտյան ափի հայկական խոշորագույն կառույցների հետ:
ԱՄՆ արեւմտյան ափի հանձնախումբը նաեւ սերտորեն համագործակցելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական մարմինների ու Սփյուռքի համանման կառույցների հետ:
Ի. Պ.