«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2012-08-17 | #141, 2012-08-18 | #142, 2012-08-21


ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՆԱԱՍՐ-Ի ՀԻՄՆԱԴԻՐ ՄԱՆՈՒԿ ՅԱՆԳԸ

Բելմոնտում (Մասաչուսեթս) 94 տարեկանում վախճանվել է Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայիՙ ՆԱԱՍՐ-ի հիմնադիր եւ մինչեւ 2001 թվականը գործող նախագահ Մանուկ Սողոմոնի Յանգը

«Ամերիկայում Հայկական ուսումնասիրությունների շարժման հայրը» հորջորջված Յանգը ծնվել էր Բոստոնում, խարբերդցի Մալյեմեզյան-Յանգ ընտանիքում, որ ԱՄՆ էր գաղթել 1915-ի Եղեռնից մի փոքր առաջ: Բարձրագույն կրթությունը ստացել էր Նորթիստերն (բակալավր) եւ Կլարք (մագիստրոս) համալսարաններում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել էր Եվրոպայում` ամերիկյան 8-րդ եւ 9-րդ ռազմաօդային ուժերում: Ֆիզիկա եւ մաթեմատիկա էր դասավանդել Մասաչուսեթսի համալսարանում, միջազգային հարաբերություններՙ Նորթիստերն համալսարանում, իսկ պատմություն եւ կառավարումՙ Բրուքլինի ավագ դպրոցում: Որպես խմբագրի օգնական աշխատակցել էր «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթին: 1950-ականների կեսերին հիմնադիրներից էր եղել Ամերիկայում Հայկական ուսումնասիրությունների մշտական կենտրոնիՙ ՆԱԱՍՐ-ի, որից 4 տարի անցՙ 1959-ին բացվել է առաջին հայագիտական ամբիոնը Հարվարդի համալսարանում: Իր ազգասիրական ծառայությունների համար Յանգը արժանացել էր բազմաթիվ պարգեւների, այդ թվումՙ «Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանի Ամենան հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի կողմից:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4