«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2012-08-30 | #150, 2012-08-31 | #151, 2012-09-01


ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԵՎ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԴԵՄ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺՎԵՑ

Երեկ տեղի ունեցավ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի խիստ դռնփակ նիստը, որը պետք է քննարկեր Արթուր Զադոյանի բողոքը ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանի վարքի վերաբերյալ ու որոշում կայացներ այն հանձնաժողովի վարույթ ընդունելու կապակցությամբ: Հանձնաժողովի անդամները բավական ժամանակատար քննարկումից հետո եկել են այն եզրակացության, որ բողոքը օրենսդրությամբ նախատեսված հիմքերը չի պարունակում: Մերժվել է նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ Արծվիկ Մինասյանի դեմ եղած «Հանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» /Pink Armenia/ ՀԿ-ի դիմումի` վարույթ ընդունելու հարցը, որը բողոքել էր տվյալ պատգամավորների այն ելույթների դեմ, որոնք վերջիններս ունեցել էին DIY ակումբի պայթյունից հետո: Ասենք, որ Արժվիկ Մինասյանը այս հանձնաժողովի անդամ է, իսկ հարցի քննարկման ժամանակ այն անձինք, որոնց դեմ ուղղված է դիմումը, հենց հանձնաժողովի որոշմամբ ներկա չեն լինում, այնպես որ Ա. Մինասյանն այդ քննարկման ժամանակ լքել էր հանձնաժողովը: Կարո Կարապետյանը եւս քննարկման ժամանակ ներկա չէր, թեեւ քննարկման սենյակի միջանցքում էր եւ լրագրողներին բավական բարկացած մեկնաբանություններ էր տալիս:

Հաջորդ անգամ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի դիմումի քննարկումն է, որով նա պահանջում է քննել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վարքը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4