«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2012-08-31 | #151, 2012-09-01 | #152, 2012-09-04


ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻՑ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԻՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տրուզյանի ` Հայաստանի գլխավոր դատախազությունը հետ է կանչել դատախազության այն աշխատակիցներին, ովքեր վերապատրաստման դասընթացներ են անցնում Բուդապեշտում: 3 աշխատակից Բուդապեշտ էր մեկնել օգոստոսի 18-ին` Միջազգային իրավական ակադեմիայի ծրագրին մասնակցելու, իսկ դասընթացը պետք ձգվեր մինչեւ հոկտեմբերի 11-ը: Այսօր նրանք կվերադառնան Հայաստան: Վերջին դեպքից հետո, երբ Հունգարիան մարդասպանին արտահանձնեց Ադրբեջանին, ՀՀ դատախազությունն անհնարին է համարում իր աշխատակիցների մասնակցությունը Բուդապեշտում կազմակերպվող դասընթացներին: Իր այս մտադրության մասին ՀՀ գլխավոր դատախազը երեկ գրավոր ուղերձ է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին (ծրագրի իրականացումը ֆինանսավորվում էր ԱՄՆ կառավարությունը):

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4