«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2012-09-01 | #152, 2012-09-04 | #153, 2012-09-05


«ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

Երեկ Գյումրի կատարած այցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմը արգելել է նախագահի տված հարցազրույցին մասնակցել տեղի զանգվածային լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների:

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի փոխանցմամբ` մինչ նախագահը կժամաներ նորակառույց հիվանդանոցի բացմանը, Գյումրու լրագրողներին տեղեկացրել են, որ հանրապետության նախագահի հետ հարցազրույց նախատեսված չէ, սակայն հարցազրույց եղել է հենց հիվանդանոցի ներսում` մասնակցությամբ երեւանյան լրատվամիջոցների լրագրողների եւ «Շանթ», «Հ1» հեռուստաընկերությունների Գյումրու թղթակիցների:

«Ասպարեզ» ակումբը դատապարտում է տեղացի լրագրողների նկատմամբ նման վերաբերմունքն ու գնահատում այն որպես խտրականություն նույն մասնագիտության ներկայացուցիչների նկատմամբ:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4