Ամերիկայի հայկական համագումարն արտահայտում է իր դժգոհությունն ու վրդովմունքը Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու առնչությամբ: Լուրը, որ Ադրբեջանն օգտագործել է իր ֆինանսական ռեսուրսները ոճրագործի էքստրադիցիայի համար, ցնցել է համագումարի անդամներին:
Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համագումարը գոհունակությամբ է վերաբերվում կատարվածի առնչությամբ ԱՄՆ-ի կոնգրեսականների արձագանքներին: Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Բրեդ Շերմանը, Ադամ Շիֆը հանդես են եկել կատարվածի դեմ ու արտահայտել իրենց վրդովմունքը:
Ի. Պ.