«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2012-09-11 | #158, 2012-09-12 | #159, 2012-09-13


«ԴԱ ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՑՎԻ: ՊԵԴՐՈ ԲԱՅԴԱՐՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Օգտագործելով ցեղասպանությունից մազապուրծ հոր հիշողություններն ու ականատեսի վկայություններըՙ Մարիամ Բայդարյանը Սան Պաուլուում լույս է ընծայել «It Must Not Be Forgotten: Memoirs of Pedro Baidarian - A Suvivor of the Armenian Genocide» խորագրով հատորը, որը պատմում է Օսմանյան կայսրությունում 1915 թվին կատարված հետապնդումների եւ կոտորածների մասին:

Ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված լրատվությանՙ գրքում ներկայացված են երկրում ձեւավորված էթնիկական ատելության մթնոլորտը, բարձր հարկերի գանձումը, տեքստիլ եւ այլ արդյունաբերական խանութների թալանը, հոգեբանական ճնշումները եւ տեղահանությունները, որոնք մի ամբողջ ժողովրդի զրկեցին իրենց բնօրրանից եւ դարձրին գաղթականներ:

Հուզիչ, խորաթափանց եւ չափազանց ուսանելի այս գիրքը ոդիսականն է Բայդարյանների ընտանիքի, որ Բրազիլիա է տեղափոխվել 1926 թվականին: Հեղինակիՙ Մարիամի նախորդ գիրքը 21-րդ դարում կանանց դերի մասին էր: Նա արժանացել է «Եվրո-ամերիկյան կին գրողների միության» մրցանակին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4