Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր Արա Հարությունյանին վարչապետ նշանակելու մասին:
Հրամանագրի համաձայն` ԼՂՀ վարչապետին հանձնարարվել է քսանօրյա ժամկետում նախագահին ներկայացնել կառավարության կազմի վերաբերյալ առաջարկությունը:
Ի. Պ.