Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ Լուվրի թանգարանում մասնակցել է «Իսլամական արվեստների» բաժանմունքի բացման արարողությանը, հաղորդում է Ֆրանսիայից մեր թղթակից Ժան Էսքիյանը : Նույն օրը փարիզաբնակ հայ համայնքի ներկայացուցիչները Ռամիլ Սաֆարովի աղմկահարույց գործի առնչությամբ բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան առաջ, ի պատասխան նախորդ օրը սեպտեմբերի 17-ին հայկական դեսպանատան առաջ ազերի եւ թուրք խմբավորումների բողոքի ցույցի, որը կազմակերպված էր «Ֆրանսիայի թուրքական դաշնության» կողմից, Նիդեռլանդներում եւ Գերմանիայում գործող ազերի քարոզչական խմբավորումների աջակցությամբ: Ժան Էսքիյանի փոխանցմամբՙ Ալիեւը երեկ նաեւ հանդիպել է, հակառակ հայկական կազմակերպությունների բողոքների, Ֆրանսիայի նախագահ Օլանդի, ինչպես նաեւ ֆրանսիացի արդյունաբերողների հետ:
Հ. Ծ.