«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2012-09-15 | #162, 2012-09-18 | #163, 2012-09-19


ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄԸ` ՄԻԱՅՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՄԲ

Սիրիահայ համայնքապետները տարածել են հաղորդագրություն, որտեղ նշված է, որ սիրիահայ համայնքը թե՛ իր նկարագրով, թե՛ սկզբունքով դեմ է ամեն տեսակի վայրագությանն ու արյունահեղությանը, համայնքը կտրականապես դեմ է ու դեմ կմնա զինյալ բախումներին:

«Միայն երկխոսության ճանապարհով պետք է վերահաստատել հաշտությունն ու խաղաղությունը սիրիական հայրենիքի մեջ` ապահովելով բոլոր համայնքների համակեցությունը հանդուրժողականության, հարգանքի ու սիրո սկզբուններով», գրված է Հայ եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդարանից մեր ստացած հաղորդագրության մեջ:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4