Ֆրանսիական «Շառլի Էբդո» ամսագրի երեքշաբթի օրը հրապարակված Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները մուսուլմանների անհանգստութունն են առաջացրել, իսկ Ֆրանսիայի իշխանությունները անվտանգության նկատառումներով որոշել են աշխարհի 20 երկրներում ժամանակավորապես փակել Ֆրանսիայի դեսպանատները, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը Ֆրանսիայի բոլոր դեսպանություններին անվտանգության ապահովման միջոցառումներ ձեռնարկելու կոչ է արել` ըստ տվյալ երկրի իրավիճակի եւ առանձնահատկությունների: Ըստ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի մամուլի քարտուղար Մերի Հակոբյանի ` թեեւ այդ կոչը ավելի շատ իսլամական երկրներում գտնվող դեսպանատներին է վերաբերում, սակայն բոլոր դեսպանությունները պետք է նկատի առնեն դա:
Մ. Խ.