Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մայիսի 23-ին տեղի էր ունեցել «Ամերիկյան կարմիր խաչի» հիմնադիր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված միջոցառում: Սրան «Ազգը» անդրադարձել էր: Միջոցառման ժամանակ թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ի նշանավորում հայ-ամերիկյան բարեկամության, ԱՄՆ դեսպանության միջոցով «Կլարա Բարտոն» ոսկե մեդալներ հանձնեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:
Երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից տեղեկացանք, որ Հիլարի Քլինթոնը դեսպան Ջոն Հեֆերնին ուղղված իր նամակում շնորհակալություն է հայտնել իրեն շնորհված ոսկե մեդալի առիթով: Պետքարտուղարը նամակում նաեւ հայտնել է իր գոհունակությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համագործակցության կապակցությամբ:
Ի. Պ.