ԱԺ էթիկայի հանձնաժողովն ընդունեց վարույթ
Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը երեկ փակ նիստ անելով` որոշեց վարույթ ընդունել ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի այն բողոքը, որը վերաբերում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պահվածքին, որի թիկնապահն, ըստ Գասպարիի բողոքի, հունիսի 21-ին հրել-գցել է նրան, իսկ ինքը` Ս. Ալեքսանյանը, խլել է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» հյուրանոցում կատարված միջադեպին վերաբերյալ բողոքի պաստառը: Բողոքը վարույթ ընդունելուց հետո 30 օրում պետք է քննարկվի, զեկուցող է նշանակված ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ էթիկայի հանձնաժողովի նախագահն է ՀԱԿ-ը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը: Էլի հիշեցնենք, որ մեծամասնական կարգով Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Ալեքսանյանը մրցակցում էին նույն ընտրատարածքում:
Մ. Խ.