Սեպտեմբերի 23-ին Ախալքալաքում կայացել է ցույց` ի պաշտպանություն ջավախահայ քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի:
Ախալքալաքի կենտրոնական` Մաշտոցի հրապարակում հավաքված հարյուրավոր ջավախահայեր դատապարտել են Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների նկատմամբ կատարվող խոշտանգումները եւ պահանջել ազատ արձակել Վահագն Չախալյանին:
Ցույցը նախաձեռնող «Միասնական Ջավախք» դաշինքի անդամները հայտարարել են , որ իշխանություններից դրական արձագանք չստանալու դեպքում կշարունակվեն Վահագն Չախալյանի պաշտպանությանն ուղղված միջոցառումները:
Ցույցի վերջում ընդունվել է կոչ` ուղղված Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն:
Ի. Պ.