«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2012-09-21 | #166, 2012-09-25 | #167, 2012-09-26


ՕԾՎԵՑ ԾՈՎԻՆԱՐԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում սեպտեմբերի 22-ին օծվեց համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Եկեղեցին 1900 թվականին կառուցել էին Մուշից գաղթած բնակիչները, խորհրդային տարիներին, սակայն, վերածվել էր թունաքիմիկատների պահեստի: 2012-ին եկեղեցին հիմնովին վերակառուցվեց նույն ոճով: Եկեղեցու բարերարը ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն է:

Գեղարքունյաց թեմի մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ եկեղեցին օծել է թեմակալ առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Օծման արարողությանը ներկա են եղել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ ու բազմաթիվ ծովինարցիներ:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4