«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2012-09-26 | #168, 2012-09-27 | #169, 2012-09-28


ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՈՒՄ ԵՆ

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ Ազգային ժողով է ներկայացրել միջնորդագիր` ԱԱԾ քննչական ծառայության վարչության վարույթում քննվող քրեական գործով ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալի ներգրավելու համար Ազգային ժողովից համաձայնություն ստանալու: Այս լուրը երեկ հաստատեց գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տրուզյանը : Դեռեւս կալանքի հարց չի դիտարկվում, այլ խոսք է գնում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին: Հասարակությունը հիշում է երեք դեպք անձեռնմխելիությունից զրկելու` Մուշեղ Մովսիսյանի, Վանո Սիրադեղյանի եւ Սասուն Միքայելյանի եւ մյուսների: Երեք դեպքում էլ Ազգային ժողովը խելոք-խելոք հանձնել է պատգամավորներին: Այնպես որ, կարծում եմ, այս անգամ եւս այդ միջնորդությունը կբավարարվի առանց բարդությունների, միայն հետաքրքրական կլինի դիտել, թե ինչպես կպահի իրեն ԲՀԿ-ն: Փաստորեն մեր երկրում կարելի է 10 տարի արտգործնախարար լինել եւ հետո ներգրավվել որպես մեղադրյալ, ահա քաղաքականությամբ զբաղվելու տարբեր երեսները` նայած որ պահին ո՞ւմ ես օգնում կամ խանգարում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4