Շարունակելով պատմության հանձնել եգիպտահայ համայնքային կյանքի կարեւորագույն իրադարձությունները, իր «Եգիպտահայ Հայեացքներ» արաբերեն (2008թ.) եւ «Յետադարձ Անդրադարձ» հայերեն (2010թ.) գրքերից հետո, կաթողիկոսական, նախագահական եւ ՀԲԸՄ-ական շքանշանների ու պատվոգրերի մրցանակակիր հայտնի մտավորական Պերճ Թերզյանը Կահիրեում (Եգիպտոս) լույս է ընծայել իր նոր գրքույկըՙ «ՀՀ Եգիպտոսի դեսպանատան ծննդոցը» խորագրով, որը քսանամյա հեռավորությունից ակնարկ է, թե ինչպես բազում դժվարություններ ու խոչընդոտներ հաղթահարելով ի վերջո հնարավոր է եղել մշտական նստավայր տրամադրել Եգիպտոսում հայկական դեսպանատանը:
«Ազգը» հետագայում ավելի մանրամասն կանդրադառնա գրքույկին, իսկ առայժմ գիրքը ունենալ ցանկացողները կարող են դիմել «africanpress@hotmail.com» հասցեով:
Հ. Ծ.