«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2012-10-02 | #172, 2012-10-03 | #173, 2012-10-04


ՓԻԹԵՐ ԲԱԼԱՔՅԱՆԸՙ ՀՈՒՆԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ՏԱՃԱՐՈՒՄ ԵՎ ՈՒԻԹՄԵՆԻ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ

Այսօրՙ հոկտեմբերի 4-ին, երեկոյան ժամը 7-ին հանրահայտ ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը հյուրընկալվելու է Հեմպստեդում գործող հունական ուղղափառ Սբ Պողոս մայր տաճարումՙ հատվածներ կարդալու «Լոս Անջելես թայմսի» կողմից «1997 թվի լավագույն գրքերից մեկը» ճանաչված իր հայտնի «Ճակատագրի սեւ շունը» հատոր-հուշագրությունից, ինչպես նաեւ քննարկելու սերունդների վրա Հայոց ցեղասպանության թողած հետեւանքները:

Երեկոն բացելու է Հոֆստրա համալսարանի պրոֆեսորներից Թինա Մավրիկոս-Ամադուն, որը խոսելու է հայ-հունական կապերի եւ պատմական նմանությունների մասին:

Իսկ շաբաթ օրըՙ հոկտեմբերի 6-ին, նա հանդես է գալու Ուոլտ Ուիթմենի ծննդավայրումՙ Լոնգ Այլենդում գործող «Ուիթմենի բանաստեղծություններին համաքայլ» պոեզիայի ընթերցումների շարքի հերթական միջոցառմանը:

Ըստ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի տեղեկատվությանՙ ընթերցումների եւ քննարկումների ավարտին տեղի է ունենալու ընդունելություն:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4