«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#175, 2012-10-06 | #176, 2012-10-09 | #177, 2012-10-10


«ԽԵԼԱԳԱՐՆԵՐԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԻՆ»ՙ ՀԱՅՏՆԻ ԼՐԱԳՐՈՂԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ

Մուրիել Միրաք Վեյսբախը թեեւ ծնունդով ամերիկացի է, բայց ապրում է Գերմանիայում: Արդեն երեսուն տարի աշխատել է որպես քաղաքական լրագրողՙ մասնագիտանալով հատկապես արաբական եւ իսլամական աշխարհի տնտեսական, քաղաքական եւ մշակութային զարգացումների մեջ: Հարյուրավոր հոդվածներ է նա գրել այդ երկրների քաղաքական վերիվայրումների, ինչպես նաեւ քրիստոնյաների եւ մահմեդականների երկխոսության մասին: «Արաբ ֆորում» պարբերաթերթի եւ «globalresearch.ca» կայքի մշտական աշխատակիցը լինելուց բացիՙ նա թղթակցում է նաեւ Մ. Նահանգներում հրատարակվող անգլիատառ հայկական թերթերին:

Առաջիկա հոկտեմբերի 16-ին Բոստոնի «Օուլդ սաութհ միթինգ հաուսում», 18-ինՙ Վաշինգտոնի «Բուքենդսում», 21-ինՙ Առլինգտոնի հայկական մշակութային հիմնադրամի եւ 25-ինՙ դարձյալ Առլինգտոնի «Ռոբինզ» հանրային գրադարանում տիկին Վեյսբախը ներկայացնելու է «Խելագարները իշխանության ղեկին: Ախտաբանությունը եւ քաղաքականությունը արաբական գարնան մեջ» (Մ. Բրիտանիա: Ռեդինգի Իթակե հրատարակչություն) իր նոր գիրքը, որտեղ քննության են առնվում հիմնականում հինգ երկրների ղեկավարներիՙ Քադդաֆիի, Մուբարաքի, Բեն Ալիի եւ Սալեհի ներաշխարհները, գործողությունների նմանություններն ու տարբերությունները: Այս մասին տեղեկացրել է «Արմինյըն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4