«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2012-10-10 | #178, 2012-10-11 | #179, 2012-10-12


ՔԸՐՔՈՐՅԱՆԸ ՆՇԱՆՎՈՒՄ Է...

Կատակ բան չէ 95 տարեկանում հայտարարել պաշտոնապես, որ նշանվում է: Ճանաչված գործարար եւ բարերար Քըրք Քըրքորյանը, որն անձնական կյանքը թաքուն է պահում եւ գրեթե մեկուսացված է ապրում հասարակությունից, սեպտեմբերի սկզբներին հաստատել է, որ իրոք նշանվում է երկարամյա իր ընկերուհիներից Լու Բիըրդի հետ, որի 31 տարվա ամուսինը, նավթարդյունաբերության մագնատ Բիլ Բիըրդը, մահացել էր մի տարի առաջ:

Լուրը էլ. փոստով «Review-Journal»-ի բիզնեսի բաժնի հոդվածագիր Հովարդ Ստուտցին էր ուղարկել Քըրքորյանի հիմնարկության խոսնակ Թոմ Ջոնսոնը, ավելացնելով, որ «MGM Resorts»-ի հիմնադիրը իր ընկերների հետ ընթրելու ժամանակ է կատարել հայտարարությունը:

Այս լուրը վերջ է դնում այն ասեկոսեներին, թե Քըրքորյանը դեռեւս նշանված է 60-ամյա Ջոան Դեյնջրֆիլդիՙ կատակերգության լեգենդար հերոս Ռոդնի Դեյնջրֆիլդի այրու հետ:

«Նրա հետ հարաբերությունները այնքան էլ լուրջ չէին», ասել է Քըրքը: Իսկ Ջուանին չի հաջողվել գտնել, որպեսզի մեկնաբանի կատարվածը:

Տեղեկությունը վերցված է «Արմինյըն միրոր-սփեքթեյթըր» շաբաթաթերթից:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4