«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2012-10-13 | #181, 2012-10-16 | #182, 2012-10-17


ԻՏԱԼԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸՙ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Այսօր առավոտյան Հայաստան կժամանի Իտալիայի պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլան: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հանդիպումների ընթացքում նախատեսվում են քննարկումներ պաշտպանական բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջը: Կստորագրվի երկու երկրների կառավարությունների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր:

Այցի ընթացքում Ջիամպաոլո Դի Պաոլան կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4