«Սիվիլիթաս» հիմնադրամի փաստաբան Արթուր Գրիգորյանը Վճռաբեկ դատարան է ներկայացրել «Սիվիլիթասի» բողոքը` պահանջելով վերացնել փողերի լվացման հատկանիշներով Ազգային անվտանգության ծառայության հարուցած քրեական գործով քննիչի որոշումը: Եթե Վճռաբեկ դատարանը եւս մերժի այս բողոքը, «Սիվիլիթասը» արդեն կկարողանա շարունակել բողոքել եվրոպական ատյաններ:
Ի. Պ.