Հնդիկ ճանաչված դերասան եւ ֆիլմի ռեժիսոր Շեքհար Կապուրը Երեւանում ուսումնասիրելու է Հայոց ցեղասպանության պատմությունըՙ հետագայում այդ թեմայով ֆիլմ նկարահանելու նպատակով, իրազեկում է Գերմանիայում առցանց «Հայփրեսս» լրատունՙ հենվելով Կապուրիՙ twitter-ի էջում արած գրառման վրա: Շեքհար Կապուրը Մումբայում ամենահաջողակ ռեժիսորներից է, նրա ֆիլմերը բազմիցս են արժանացել միջազգային գնահատականի, իսկ ինքը 2010-ին Կաննի 63-րդ փառատոնի ժյուրիի կազմում էր:
Ան. Հ., Գերմանիա