Հայ-իտալական «Amore» հոլդինգը, Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 25-ին` ժամը 19-ին կազմակերպում է «Ստայլ Սքրին» ամենամյա անվանակարգումն ու բարեգործական աճուրդը «Անի» պլազա հյուրանոցում: Անվանակարգման նպատակն է հասարակությանը ներկայացնել քաղաքական, մշակութային ու լրատվական դաշտի այն ներկայացուցիչներին, որոնք նոր ոճ են կերտում այսօրվա ու առաջիկա սերունդների համար: Նույն օրը կլինի նաեւ բարեգործական աճուրդ, որն ուղղված է աջակցելու «Եկե'ք իրագործենք Արմեն Ջիգարխանյանի երազանքը» ծրագրին: Իսկ ծրագրի նպատակն է հնարավորություն տալ հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանին բեմադրելու Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը» ստեղծագործությունը:
Ի. Պ.