Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 17-ին հոսպիտալացված 15 հիվանդներից մեկի սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել է: Հիվանդներից վերցված 9 նմուշի մեջ հայտնաբերվել են սիբիրյան խոցի ոչ ախտածին հարուցիչներ, իսկ 5 նմուշի մեջ լաբորատոր հետազոտությունը ցույց է տվել պարզապես բացասական արդյունքներ: Բոլոր հիվանդների վիճակն, այնուամենայնիվ, գնահատվում է բավարար, եւ հիվանդներն ունեն առողջացման միտում:
Կասկածելի հիվանդներից վերցված նմուշների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են: Առողջապահության նախարարությունը համաճարակային իրավիճակը գնահատում է վերահսկելի, իսկ Սննդի անվտանգության պետական ծառայությունը հսկում է, որ Գեղարքունիքի մարզից մսամթերք դուրս չբերվի:
Ի. Պ.