Ազգային անվտանգության մարմինները բացահայտել են Վրաստանից Հայաստան դեղամիջոցների խոշոր խմբաքանակի մաքսանենգ ներկրման դեպք:
Ըստ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամուլի կենտրոնի` դեղորայքը հայտնաբերվել է երեկ ՀՀ քաղաքացի Մանվել Խաչատրյանին պատկանող ավտոմեքենայում: Հայտնաբերվել է 32 անուն դեղամիջոց, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 10 միլիոն դրամ: Մ. Խաչատրյանը դեղամիջոցները ներկրել է իր հանցակից գործընկերոջ պատվերով: Վերջինիս պատկանող երկու դեղատներում նույնպես հայտնաբերվել են չարտոնագրված դեղամիջոցներ:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ քննչական վարչությունը:
Ի. Պ.