ԵՊՀ-ի 8-րդ մասնաշենքի դահլիճում այսօր` ժամը 10-ին տեղի կունենա Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գիտաժողով:
Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2012 թվականը հռչակված է Սայաթ-Նովայի 300-ամյակի տարի:
Այսօրվա գիտաժողովի ընթացքում ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը կներկայացնի զեկույց «Մեր մշտանոր Սայաթ-Նովան» թեմայով: Սայաթ-Նովայի ու նրա դարաշրջանի մասին կզեկուցի պրոֆեսոր Վազգեն Սաֆարյանը, կլինեն ուրիշ զեկուցումներ նույնպես: Միջոցառումն ունենալու է եւ գեղարվեստական մաս:
Բացման խոսքով հանդես կգան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:
Ի. Պ.